Այսօր շատերն ունեն արյան բարձր ճնշում։ Նախ պետք է իմանալ ճնշման առաջացման պատճառները։
Ինչքան էլ տարօրինակ հնչի, սակայն մեծամասամբ բարձր արյան ճնշման պատճառները մնում են անհայտ։ Նման դեպքերը հայտնի են որպես «առաջնային» կամ «էսենցյալ» հիպերտենզիա։
Զարկերակային գերճնշման առաջնային պատճառի անհայտ լինելուց անկախ, հստակ է, որ կան տարբեր վիճակներ և ապրելակերպեր, որոնք կարող են բարձր արյան ճնշման առկայությունը դարձնել ավելի հավանական։
Դրանք հայտնի են որպես «ռիսկի գործոններ»։ Ահա դրանցից ամենակարևորները ՝
- նստակյաց ապրելակերպ և ֆիզիկական անբավարար ակտիվություն
- ծխախոտի օգտագործում
- մարմնի ավելցուկային կշիռ և գիրություն
- կերակրի աղի մեծ քանակներով սննդակարգ
- բարձր խոլեսթերին
- բարձր արյան ճնշման ընտանեկան պատմություն և ժառանգականություն
- ալկոհոլի մեծ քանակների օգտագործում։
Քիչ դեպքերում բարձր արյան ճնշման պատճառը կարող է լինել հստակ, օրինակ՝ երիկամային զարկերակների նեղացում կամ որոշ հորմոնային խանգարումներ։ Նման դեպքերն դիտարկվում են որպես «երկրորդային» հիպերտոնիա։
loading...