Լյարդի ֆունկցիաները չափազանց բազմազան են: Այստեղ վնասազերծվում են նյութափոխանակության վերջնանյութերը, ինակտիվացվում են հորմոնները, բիոգեն ամինները, ինչպես նաև մի շարք դեղանյութեր:

 

 

Լյարդը մասնակցում է դրսից ներթափանցած մանրէների և օտարածին նյութերի դեմ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներին: 

Շատ կարևոր է պահպանել և հետևել լյարդի առողջությանը։ Առաջարկում ենք բնական բաղադրատոմս, որը ոչ միայն կօգնի մաքրել լյարդը տոքսիններից և թույնից, նաև կազատվեք ավելորդ քաշից։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի բազուկը։

 

 

Բազուկով պատրաստեք հետևյալ ըմպելիքը։

Բաղադրամասեր

1 հատ միջին չափի բազուկ,
1 հատ կիտրոն,
1 բաժակ ջուր

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

 

Նախ պետք է շատ լավ լվանալ բազուկը, ապա անհրաժեշտության դեպքում մաքրեք այն ու մանրացրեք ջրի հետ մինչև միատարր զանգված դառնալը։

Դրանից հետո հյութի մեջ կիտրոն ավելացրեք ու կրկին խառնեք։

Ի դեպ, այս ըմպելիքի մեջ չի կարելի շաքար ավելացնել։

Օգտագործման եղանակը ՝

 

 

Այս ըմպելիքն օգտագործեք օրական 3 անգամ, 7 օր շարունակ, անընդմեջ։

Ցանկացած ժողովրդական բուժամիջոց ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

loading...