Բաղադրամասեր

0,5 լ չորթան (կաթի սեր ՝ չոր վիճակում),
1 լիտր ջուր,
1 գլուխ սոխ,
բուսայուղ ՝ սոխառածի համար,
լավաշ,
300 գրամ ոսպ,
աղ,
կարմիր պղպեղ

 

Պատրաստման եղանակը

 

Չորթանը լուծեք ջրի մեջ և տրորեք այնքան, մինչև դառնա թանի նման հեղուկ։ Կարող եք նաև մաղով անցկացնել։ Մի փոքր ալյուր ավելասցրեք և եփեք։ Ուշադրություն․ եփում եք սպասի նման։

 

Առանձին եփեք ոսպը։ Պատրաստեք սոխառած և վրան ավելացրեք արդեն եփած ոսպը։

 

 

Կավե ամանի տակ լավաշ դրեք, վրան ըստ ճաշակի լցրեք չորթանը։ Ավելացրեք սոխառածով ոսպը, ցանկության դեպքում ծիթրոն և սխտոր:

Ահա քյալագյոշի պատրաստման եղանակը։ 

loading...