Մասնագետները ապացուցել են, որ այս միրգւ կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից, եթե ձեր արյան կարգը երկրորդ է։ Խոսքը գնում է թուրինջի մասին։

 

 

Թուրինջի մեջ առկա է շաքար, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, բջջանյութ, եթերային յուղեր, հակաօքսիդանտներ, վիտամին А, С, Е, D, Р, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

Թուրինջը պարունակում է մեծ քանակությամբ նարգինին, ինչն էլ, ի դեպ, ապահովում է թուրինջի դառնությունը:

Նարգինինը գտնվում է թուրինջի կեղեւի տակ եւ հատիկների թաղանթներում: Բոլոր ցիտրուսային մրգերն էլ պարունակում են նարգինին, բայց ամենից շատ այն կա թուրինջի մեջ:

 

 

Հենց այս նյութի շնորհիվ է թուրինջը նվազեցնում օրգանիզմում խոլեստերինի քանակը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում մարսողությունը եւ կերակրափողի աշխատանքը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, թուրինջը զսպում է քաղցը։

Սակայն թուրինջը ունի նաև խիստ հակացուցումներ։ Թուրինջը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր ունեն խոցային և աղիքային հիվանդություններ։

Այն հակացուցված է նաև լյարդի ու երիկամների որոշ հիվանդությունների ժամանակ։

 

 

Չի կարելի օգտագործել բազմաթիվ դեղամիջոցների ընդունման դեպքում, այդ պատճառով որևէ հիվանդության դեղորայքային բուժման ընթացքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն թուրինջ օգտագործել։