Ես շատ եմ օգտվում այս միջոցից, հատկապես այս շրջանում, երբ սեզոնային հիվանդությունների վարակվածությունը բարձր է։
Բաղադրամասեր
2 հատ հասած բանան,
2 ճ,գ մեղր,
400 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնում ենք ջուր և դնում ենք կրակի վրա, սպասում ենք մինչև եռալը։
Այս ընթացքում լավ պետք է լվանալ բանանը, կեղևահանել և ճզմել, պետք է ստացվի խյուսի նման զանգված։
Ջուրը եռալուց հետո անջատում ենք կրակը և դանդաղ ջրի մեջ ավելացնում ենք բանանը։
Ընթացքում անընդմեջ խառնում ենք։
Պետք է ստացվի համասեռ զանգված։
Սպասում ենք միջոցը ամբողջովին սառչի և ավելացնում ենք մեղր։
Օրական օգտագործել 3-4 ճ,գ չափաբաժնով։
loading...