Շուկայում հայտնվել են կարագի փոխարինիչներ, որոնք վաճառում են կարագի անվան տակ։ Նախ այն շատ վտանգավոր է առողջության համար և համն էլ տհաճ է։

 

 

Իսկ ինչպե՞ս հասկանալ գնված կարագը մաքուր է, թե վտանգավոր սպրեդ։ 

Նախ անդրադառնանք փաթեթավորմանը։ Անհայտ փաթեթավորում ունեցող կարագ մի գնեք։ ԱՆպայման կարդացեք, որ արտադրված լինի ըստ ՝ GOST (ГОСТ) - ի։

 

 

Եթե փաթեթավորման վրա բացակայում է GOST- ի-ը, ուրեմն կարագը բնական չէ։ 

Նաև մաքուր կարագի փաթեթավորումը չի կարող թափանցիկ լինել։ Բնական որակյալ կարագը փաթեթավորում են միայն չթափանցող թղթով, այսինքն փայլաթղթով կամ փայլաթղթի շերտ ունեցող թղթով:

 

 

Ինչպես նաև մաքուր կարագը սենյակային ջերմաստիճանում ավելի շուտ է հալվում քան սպրեդը։

loading...