Բաղադրամասեր

 

2-3 ճ,գ վարսակի ալյուր,

1 թ,գ դարչինի փոշի,

2 թ,գ բնական դոնդող,

1 բաժակ նարինջի բնական հյութ,

2-3 ճ,գ մանրեցված նուշ,

1 թ,գ մեղր,

1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

 

Վարսակը խառնել ջրի հետ և դնել կրակի վրա։

Խառնել, մինչև եռալը։

Հանել կրակի վրայից։

Ավելացնել մնացած բաղադրիչները և լցնել բլենդերի մեջ։

Խառնել, մինչև ստանանք համասեռ զանգված։

 

loading...