Կանաչ լոբին ոչ միայն համեղ բանջարեղեն է, նաև շատ օգտակար է։ Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։

 

 

Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։ Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։

 Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։

Բարձրացնում է իմունիտետը։

 

 

Դրական ազդեցություն թողնում շնչառական համակարգի վրա, օգնում պայքարել բրոնխային հիվանդությունների դեմ։

Օգտակար է տուբերկուլյոզի ժամանակ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և անոթների վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։

 

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։

Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։

 

 

Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը, ունի միզամուղ հատկություն, կարգավորում է աղային փոխանակությունը, օգնում ազատվել լյարդի, երիկամների և միզաքարային հիվանդություններից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն։

Ցուցված է ավելորդ քաշ և մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց։

Նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։

loading...