Հարևանուհիս, երբ հիվանդ էր քաղցկեղով, նրան քիմիաթերապիան այդքան էլ օգտակար չէր։ Նա հետևեց ամերիկացի մի բժշկի խորհրդին և բուժվեց քաղցկեղից ՝ այս մրգի շնորհիվ։
Մրգի անվանումն է գրավիոլա (Annona muricata)։ Այն փոքրիկ մշտադալար ծառ է 5-6 մետր բարձրությամբ ու մուգ կանաչ տերևներով: Ծառի վրա աճում են մեծ, սրտաձև համեղ պտուղներ: Գրավիոլան աճում է Հարավային Ամերիկայում, որի իսպանալեզու երկրներում այն անվանվում է գուանաբանա, գրավիոլա` Բրազիլիայում:
Այս ծառի բոլոր մասերը համարվում են օգտակար ու լայնորեն կիրառվում են տեղի բնակիչների կողմից: Սովորաբար ծառի պտուղներն ու դրանից պատրաստված հյութն օգտագործում են աղիքային ճիճուների ու պարազիտների դեմ, նաև որպես ջերմիջեցնող միջոց, ինչպես նաև կերակրող մայրերի կաթնատվությունը բարձրացնելու համար: Ծառի արմատներն ու տերևները` որպես հակասպազմատիկ միջոց, նյարդային խանգարումները կարգավորող սպեղանի և այլն: Համարվում է, որ այս ծառի պտուղն ունի լայն հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն, կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև օգնում սթրեսների ու նյարդային խանգարումների դեպքում:
1976 թ-ին միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող դեղագործական ընկերություններից մեկը սկսել է ուսումնասիրել գրավիոլայի հակաքաղցկեղային ազդեցության հնարավորությունները: Պարզվել է հետևյալը.
Մրգի «ֆիտոնուտրիենտները» 10000 անգամ ավելի թունավոր են քաղցկեղածին բջիջների նկատմամբ, քան քիմիական դեղամիջոցները, օրինակ` ադրիամիացինը (քիմիաթերապիայում լայնորեն օգտագործվում է):
2. Ոչնչացնում են 12 տարբեր չարորակ բջիջներ թոքերի, կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:
3. Սակայն լիարժեքորեն անվնաս են առողջ բջիջների նկատմամբ:
4. Ապահովում են բուժումը` առանց քիմիաթերապիայի սարսափելի հետևանքների` օրգանիզմի հյուծվածություն, իմունիտետի թուլացում և այլն:
Իհարկե, Հայաստանի համար այս ծառի պտուղն էկզոտիկ է, սակայն ցանկության դեպքում այն կարելի է աճեցնել ջերմոցային պայմաններում, համենայնդեպս դա շատ ավելի մատչելի է, քան հսկայական գումարներ արժեցող քիմիական միջոցները:
Այսուհետ, եթե Ձեզ հյութ կառաջարկեն, գուցե ավելի նախընտրելի կլինի ընտրել գրավիոլայի հյութը…