Այս տարի ծիրանը առատ է և կարող եք ուզածի չափ ուտել։ Ծիրանը օժտված է օգտակար հատկություններով։
Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։
Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։
Իսկ ի՞նչ տեղի կունենա ձեր օրգանիզմում, եթե դատարկ ստամոքսին ծիրան ուտեք։
Ծիրանը բնական հակաբիոտիկ է:
Ծիրանը կօգնի հաղթահարել օրգանիզմի ընդհանուր թունավորումը:
Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչն անփոխարինելի է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի, կաթվածի դեպքում, ինչպես նաև երիկամների խնդիր ունեցողների համար:
Կլավացնի հիշողությունը, կկարգավորի մարսողությունը և նյութափոխանակությունը։
Սակայն այսքան օգտակար լինելով հանդերձ, ծիրանն ու հակացուցումներ և սահմանափակումներ։
Այդ մասին կարդացեք այստեղ ՝ https://utest.am/hy/post/11162