Ձմերուկ գրեթե բոլորն են սիրում, սակայն ոչ բոլորն են կարողանում ընտրել և գնել կարմիր, քաղցր ձմերուկ։

 

 

Ինձ մի գաղտնիք է ասել ձմերուկ վաճառող ֆերմերը, որի միջոցով կարողանում եմ միայն լավ ձմերուկ գնել։ 

 
 

Սիրով կկիսվեմ ձեզ հետ։ Չափսը շատ կարևոր նշանակություն ունի։ Այն պետք է ոչ շատ մեծ լինի, ոչ շատ փոքր։ Եվս մեկ կարևոր հանգամանք, ձմերուկը պետք է իր չափոերի համեմատ ավելի ծանր լինի։ Ուշադրություն է պետք դարձնել նաև պոչին։ 

 

Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ: Ինչպես նաև ձմերուկ ընտրելիս այն ձմերուկը ընտրեք, որի վրա կան այսպիսի հետքեր։ 

 

 

Այն վկայում է, որ ձմերուկը քաղցր կլինի։ Եվս մեկ բանի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Ուշադրություն դարձրեք այն հատվածի վրա, որը եղել է հողի կողմը։

 

 

 

եթե այն սպիտակ է, ուրեմն ձմերուկը հասած չէ, իսկ դեղնավուն կամ դեղնա-նարնջագույնը կվակայի ձմերուկի հասած լինելու մասին։

 

 

Ահա այն խորհուրդները, որի շնորհիվ միայն հասած և կարմիր ձմերուկ եմ գնում։

 

 

loading...