Համեղ և օգտակար նախաճաշը պատրաստելու համար մեզ հարկավոր է
Բաղադրամասեր
230 գ վարսակ,
500 լ ջուր,
250 մլ կաթ,
20 գ կարագ,
20 գ շաքարավազ,
մի պտղունց մշընկույզ,
աղացած դարչին,
100 մլ սերուցք,
30 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Նախ պետք է նախապատրաստել վարսակը։ Դրա համար վարսակի վրա լցնել ջուր, փակել սննդային թաղանթով և թողնել 8-12 ժամ սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
Ժամանակը լրանալուց հետո, վարսակը քամել, լցնել կաթսայի մեջ։
Վրան ավելացնել կաթ և կարագ։
Խառնելով հասցնել եռման ջերմաստիճանի։
Կրակը թուլացնել և եփել 20-25 րոպե, անընդմեջ խառնելով։
Պատրաստի ուտեստի մեջ ավելացնել շաքարավազ, մշընկույզ և դարչին։
Խառնել և պահել մարմանդ կրակի վրա 1 րոպե։
Սերուցքը հարել հարիչով ավելացնել շաքարի փոշի։
Վարսակը լցնել ափսեների մեջ և ամեն ափսեյի մեջ ավելացնել սերուցք և արագ խառնել։