Գարեջուր շատերն են սիրում և նույնիսկ օգտագործում չափից շատ։
Հատկապես ամռան այս շոգին գարեջուրը զովացնում է և ավելի հաճախ են օգտագործում։ Սակայն մինչ գարեջուր կխմեք, իմացեք նրա վնասակար հատկությունների և հակացուցումների մասին։
Գարեջուրը հակացուցված է հղիներին։ Այն վնասակար ազդեցություն կարող է թողնել սրտի վրա։
եծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող է ավելորդ ծանրաբեռնել երակները, ինչի արդյունքում սիրտը սկսում է ավելի արագ աշխատել։
Հետագայում դա կարող է հանգեցնել սրտի մկանների ձգմանը, նրա ճկունության և փորոքների արյունը լիարժեք մղելու անկարողության:
Գարեջուրը նպաստում է կանացի հորմոնների արտադրմանը, ինչը կարող է հանգեցնել տղամարդու մարմնի որոակի փոփոխությունների՝ կրծքերի կախվածություն, ազդրերի մեծացում։
loading...