Այսօր պատրաստում ենք շատ համեղ և օրգինալ բաղադրատոմսով աղցան
Բաղադրամասեր
8 հատ միջին չափի կարտոֆիլ,
2 հատ միջին չափի թթու վարունգ,
1 հատ միջին սոխ,
1 հատ ոչ մեծ փունջ թրթնջուկ,
2-3 ճյուղ սամիթ, համեմ և մաղադանոս,
4 ճ,գ ձեթ,
աղ,
թարմ աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ մաքրել և եփել մոտ 25 րոպե, մինչև պատրաստ լինելը։
Պատրաստի կարտոֆիլի վրայից թափել ջուրը, սառեցնել 10 րոպե և կտրատել 4 մասի։
Սոխը մաքրել և կտրատել կլորակների։
Թասի մեջ լցնել կարտոֆիլը և սոխը։
Մանանեխը խառնել 2 ճ,գ ձեթի, աղի և պղպեղի հետ։
Լցնել կարտոֆիլի և սոխի վրա։
Թրթնջուկը կտրատել, կանաչեղենը լավ մանրացնել։
Վարունգը նույնպես կտրատել։
Բոլոր բաղադրամասերը ավելացնել կարտոֆիլի և սոխի վրա։
Լավ խառնել, լցնել ձեթ և մատուցել։
loading...