Բաղադրամասեր
12 հատ միջին չափի պղպեղ,
ձեթ,
աղ
Միջուկի համար
350 գ աղացած միս,
3-4 տերև մաղադանոս և համեմ,
150 գ բրինձ,
1 հատ սոխ
Սոուսի համար
800 մլ սերուցք,
3-4 տերև մաղադանոս և համեմ,
3 պճեղ սխտոր,
1 փունջ կանաչ սոխ,
2 ճ,գ տոմատի մածուկ
Պատրաստման եղանակը
Նախ պետք է պատրաստել պղպեղները, հանել կոթը և մաքրել սերմերը։
Կոթի մասը պահպանել, այն մեզ դեռ պետք կգա։
Բրինձը լավ լվանալ և եփել, մոտ 7 րոպե։
Սոխը մարքել և կտրատել։Կանաչեղենը կտրատել մանր-մանր։
Սոխը տապակել ձեթի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը։
Ավելացնել կանաչեղենը և տապակել ևս 1 րոպե։
Բոլոր բաղադրամերը խառնել իրար հետ։
Ավելացնել աղ և սև պղպեղ։
Միսը լցնել պղպեղների մեջ և դնել կաթսայի մեջ։
Պատրաստել սոուսը
Սոխը և սխտորը մաքրել, կանաչեղենը լվանալ և չորացնել։
Մանր կտրատե սոխը, սխտորը և կանաչեղենը։
Տապակել սոխը և սխտորը մոտ 2 րոպե։
Ավելացնել տոմատի մածուկ և սերուցք։
Ավելացնել աղ և եփել 7 րոպե։
Ստացված սուսը լցնել լցոնած պղպեղների վրա։
Եփել 35 րոպե։