Կանաչ լոբին բոլորիս կողմից շատ սիրված բանջարեղեն է, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ օգտակար։ Սական երկար ժամանակ ենթարկելով ջերմային մշակման, մենք կորցնում են նրա օգտակար հատկությունները։ 

Սա չինական եղանակ է, իսկ մենք բոլորս գիտեք, որ չինացիները ամեն ինչ անում են, մթերքի օգտակար հատկությունները պահպանելու համար։

Եվ այսպես, հերիք է խոսել (ձեր համար կարդալ) :)  

անցնենք գործի

 

 

Բաղադրամասեր

 

400 գ կանաչ լոբի,

2 սմ թարմ կոճապղպեղի արմատ,

2 պճեղ սխտոր,

1/2 թ,գ շականակագույն շաքարավազ,

1/2 թ,գ եգիպտացորենի օսլա,

1 ճ,գ քունջութի ձեթ,

2 ճ,գ արևածաղկի ձեթ,

1/4 թ,գ չիլի

Պատրաստման եղանակը

 

Նախ պետք է լոբու եզրերը կտրատել, եթե լոբին շատ երկար է, ապա բաժանել երկու մասի։

Եփել ջրի մեջ 5 րոպե և ոչ ավել։

Պատրաստի լոբին լցնել սառը ջրի մեջ և պահել 1 րոպե։

Սխտորը և կոճապղպեղը մաքրել և քերել։

Կաթսայի մեջ լցնել ձեթ, կոճապղպեղը և սխտորը։

 

 

Եփել 5 րոպե։

Ավելացնել լոբին և եփել նորից 5 րոպե։

Առանձին կաթսայի մեջ խառնել օսլան սառը ջրի, քունջութի ձեթի, շաքարավազ և չիլի։

Լավ խառնել, լցնել լոբու վրա և նորից լավ խառնել։

Եփել ևս 3 րոպե։

 

 

loading...