Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստվում, ստացվում է համեղ և օգատակար քաղցրավենիք։

 

 

Բաղադրամասեր

 

200 գ կաթնաշոռ,

1 հատ դեղնուց,

1 ճ,գ շաքարավազ,

վանիլային շաքարավազ,

4 հատ խնձոր

Պատրաստման եղանակը

 

Նախ պատրաստում ենք միջուկը, որով պետք է լցոնենք խնձորը։

Կաթնաշոռը քերում ենք քերիչի վրա։

Ձվի դեղնուցը խառնում ենք բլենդերի մեջ վանիլային և սովորական շաքարավազի հետ։

Ստացված զանգածը և կաթնաշոռը լցնում ենք խորը կաթսայի մեջ և խառնում ենք։

Նախապատրաստում ենք խնձորները։

Լվանալ և լավ խորացնել։

Կտրատել խնձորներիկ վերևի մասը։

Թեյի գդալով հեռացնում ենք միջուկի մի մասը։

Մեջը լցնում ենք միջուկը և թխում ենք 10-15 րոպե 200 աստիճանի տակ։

loading...