Այս շոգ օրերին կիտրոնով պատրաստված կվասը կլինի լավագույն միջոցը։ Այն ավելի լավ համ ունի,քանի որ զգացվում է ցիտրուսի նոտաները։
Այն կհավանեն նույնիսկ երեխաները։
Բաղադրամասեր
250 գ չամիչ,
3 հատ կիտրոն,
4-5 լ ջուր,
550 գ շաքարավազ,
2 ճ,գ ալյուր,
15 գ թարմ դրոժներ,
1 թ,գ երկար բրինձ
Պատրաստման եղանակը
Չամիչը և կիտրոնը լվանալ սառը ջրով։
Կիտրոնը կտրատել և հեռացնել կորիզները։
Լցնել մեծ կաթսայի մեջ։
Վրան լցնել շաքարավազ և չամիչ։
Լցնել 2 ճ,գ եռման ջուր և լավ խառնել։
Թողնել 10 րոպե սենյակային ջերմաստիճանում։
Առանձին տարայի մեջ լցնել ալյուր, իսկ վրան ավելացնել դրոժներ։
Ավելացնել 250 մլ ջուր և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված։
Ստացված միջոցը լցնել կիտրոնների վրա և լավ խառնել։
Կաթսան փակել կափարիչով և պահել սենյակային ջերմաստիճանում մեկ գիշեր։
Մնացած ջուրը եռացնել, բացել կաթսան և քամել հեղուկը։
Բրինձը լվանալ սառը ջրով և ավելացնել կվասի մեջ։
Լցնել շշերի մեջ։
Ամեն մեկի մեջ լցնել 2-3 չամիչ։
Շշերը լավ փակել, դնել մութ և ցուրտ տեղ։
5-6 օր հոտե կվասը պատրաստ է։