Այս համեղ ապուրի բաղադրատոմսով կիսվել է իմ հետ մեր ընտանիքին շատ մոտ վրացի մի կին, ում հետ մենք ծանոթացել ենք Բաթումիում։
Նա ասեց, որ շատ անսովոր տարբերակ է, քանի որ հիմնականում չեն պատրաստում տոմատի մածուկով, բայց ես պատրաստել եմ և շատ համեղ է ստացվում։
Բաղադրամասեր
1 կգ տավարի միս,
3 լ ջուր,
150 գ բրինձ,
2 հատ սոխ,
4 հատ լոլիկ,
100 գ տոմատի մածուկ,
1 թ,գ մանրեցված համեմ,
1 թ,գ խմելի-սունելի,
4 հատ սամիթի ճյուղ,
4 հատ մաղադանոսի ճյուղ,
6 պճեղ սխտոր,
աղ,
սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը լավ լվանալ և դնել կաթսայի մեջ։
Վրան լցնել սառը ջուր և եփել։ Փրփուրը հանել և եփել 2 ժամ, մարմանդ կրակի վրա։
Ստացված արգանակը քամել և լցնել մաքուր կաթսայի մեջ։
Միսը առանձնացնել ոսկորներից և մեծ կտորներով կտրատել։
Լցնել արգանակի մեջ և դնել կրակի վրա։
Բրինձի վրա լցնել եռացրած ջուր։
Եփել 5 րոպե։
Սոխը մաքրել և մանրեցնել։
Լոլիկները կտրատել և բաժանել փոքր կտրոների։
Ավելացնել ապուրի վրա և եփել 5 րոպե։
Ապուրի մեջ լցնել տոմատի մածուկ, համեմը և խմելի սունելի։
Խառնել և եփել մարմանդ կրակի վրա առանց կափարիչ 10 րոպե։
Սամիթը և մաղադանոսը լվանալ, չորացնել և մանր կտրատել։
Սխտորը լվանալ, մաքրել և չզմել։
Ավելացնել ապուրի վրա և եփել 3 րոպե։
10 րոպե հետո ապուրը կարող եք մատուցել։