Ձմռանը մարինացված սխտորը շատ լավ օգտայործվում է աղցանների մեջ կամ մսի հետ։ Պատրաստեք այս եղանակով և կստացվի շատ համեղ մարինադ։

 

 

Բաղադրամասեր

 

400 գ սխտոր,

50 գ շաքարավազ,

4 հատ դարչին,

2 հատ դափնու տերև,

50 գ աղ,

4 հատ սև հատիկավոր պղպեղ,

4 ճ,գ քացախ

 

 

Պատրաստման եղանակը

 

Պետք է մաքրել սխտորը կեղևից։ Կտրել ներքևի չոր մասը և լավ լվանալ։

Սխտորը դասավորել տարաների մեջ, ամեն մեկի մեջ լցնել 1 հատ դափնու տերև, 2 հատիկ սև պղպեղ։

Ամեն տարայի մեջ լցնել 25 գ աղ և շաքարավազ։

 

 

Վրան ավելացնել սովորական սառը ջուր։

Փակել տարաները և պահել մեկ օր։

Քամել հեղուկը և եռացնել։

Ամեն տարայի մեջ լցնել 2. ճ,գ քացախ և ավելացնել եռացրած հեղուկը։

հերմետիկ փակել տարաները։

 

loading...