Մանդարինը վիտամիններով հարուստ ցիտրուսային միրգ է։ Այն իր մեջ պարունակում է վիտամին  A, C, B1, B3, B5, B6, B9, կալցիում, մագնեզիում, կալիում։ Օրական 1 հատ մադարին կերեք։

 

 

Այն հատկապես վերաբերում է կանանց։ Մանդարինն ախորժակը բարելավելու եւ նյութափոխանակությունը արագացնելու հատկություն ունի եւ օգտակար է՝ մարսողության համար: 

Բացի այդ, մանդարինի ֆիտոնցիդային հատկությունները հակամիկրոբային ազդեցություն են ապահովում եւ կարող են մի շարք պաթոգեն սնկերի դեմ պայքարի միջոց ծառայել:

 

 

Համարվում է, որ մանդարինը նաեւ շաքարախտի եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունի: 

 

Մանդարինը դիետիկ միրգ է: 100 գրամի մեջ այն ընդամենը 53 կկալ-ի չափով էներգետիկական արժեք եւ 85-87 գրամ ջուր է պարունակում: Մանդարինը կանանց կօգնի, որպեսզի բարելավեն իրենց քաշը և առողջությունը։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, մանդարինը ունի մի շարք հակացուցումներ և վտանգավոր ազդեցություն առողջության վրա։

 

 

Այդ մասին կարդացեք այստեղ ՝ https://utest.am/hy/post/11377