Արյան բարձր շնշում շատերը ունեն և ոչ ճիշտ սննդակարգ են պահպանում։ Բարձր ճնշում ունեցողները պետք է հեռու մնան այս մթերքներից։

Մշակված միս

 

 

Մշակված միսը (երշիկներ, նրբերշիկներ եւ այլն) պարունակում են շատ աղ եւ այլ կոնսերվանտներ, որոնք առաջացնում են զարկերակային ճնշման տատանումներ: Բացի այդ, մսի մշակումը մեծացնում է դրանում վնասակար ճարպերի քանակությունը, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մասնիկների աճին, որոնք ժամանակի ընթացքում առաջացնում են անոթներին կոշտացում:

Կաթ

 

 

 

Անարատ կաթը հարուստ է ճարպերով, որոնք կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:

Պահածոներ

 

 

Բոլոր պահածոյացված մթերքները պարունակում են մեծ քանակությամբ աղ, որը երկարաձգում է դրանց պապհանման ժամկետը, սակայն այն նաեւ նպաստում է ճնշման բարձրացմանն ու օրգանիզմում հեղուկի պահպանմանը:

Ճարպային սնունդ

Մթերքները, որոնք պարունակում են շատ հագեցած ճարպեր, բարձրացնում են խոլեստերինն ու զարկերակային պատերի կոշտությունը, եւ դա հիպետոնիայի առաջացման նախադրյալներից մեկն է:

 

Պանիր

 

 

Պանիրների որոշ տեսակներ տարբերվում են աղի շատ բարձր պարունակությամբ, եւ այդպիսի պանիրների օգտագործումը կարող է նպաստել ճնշման բարձրացմանը: Պանրի համեմատավար պակաս աղ պարունակող տեսակներից կարելի է առանձնացնել մոցարելան եւ էմենտալը:

Քաղցրավենիք, թխվածքաբլիթներ

 

 

Շաքարի եւ ճարպերի քանակը քաղցրավենիքում ժամանակի ընթացքում կարող է նպաստել հիպերտոնիայի առաջացմանն ու նվազեցնել արյունատար անոթների ճկունությունը:

 

Փոխարենը ձեր սննդակարգ մտցրեք քաղցր կարտոֆիլը, սաղմոնը, նեխուրը, բրոկոլին, լոբին, կարմիր բուլղարական պղպեղը և մագնեզիում ունեցող մթերքներ։

loading...