2009 թվականի գարնանը գիտնականները հայտնաբերեցին գրիպի վիրուսի առանձնահատուկ շտամ, որը կոչվեց H1N1:
2009-2010 թվականների «գրիպի սեզոնին» H1N1-ը մարդկանց մոտ առաջացրեց շնչառական վարակ, որը լայնորեն սկսեց անվանվել որպես «խոզի գրիպ» (թեև իրականում այն հանդիսանում էր խոզերի, թռչունների և մարդկանց վիրուսների կոմբինացիա):
Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:
Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`
• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն
• մաշկի կապտավուն երանգ
• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ
• ցավ կրծքավանդակում
• հոգեկան վիճակի փոփոխություն
• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր
• արյան ցածր ճնշում