Ինչպես տեղեկացնում է Circulation ամսագիրը, շոտլանդացի գիտնականները ահազանգում են։ Պարացետամոլը այդքան էլ օգտակար մի համարեք։ 

 

 

Գիտնականները հետազոտություն են կատարել, որին մասնակցել է արյան բարձր ճնշում ունեցող 110 կամավոր։ 2 շաբաթվա ընթացքում նրանց մի մասը օրը 4 անգամ խմել է պարացետամոլ, իսկ մյուսները դատարկահաբ։ Երկու դեպքում կամավորները դեղահաբերը ստացել են ռանդոմացված եւ կույր ձեւով։

 

Փորձարկվողների երկու երրորդը խմել է նաեւ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ։

 

 

Արդյունքում՝ գիտնականները նկատել են, որ բարձրացել է մասնակիցների զարկերակային ճնշումը։

 

Գիտնականների խոսքով՝ պարացետամոլի մշտական օգտագործումը կարող է բարձրացնել սրտի հիվանդությունների կամ ուղեղի կաթվածի առաջացման վտանգը մոտ 20 տոկոսով։

 

 

Երբ փորձարկվողները դադարել են խմել այդ դեղամիջոցը, նրանց ճնշումը կարգավորվել է՝ հասնելով այն մակարդակին, որը կար հետազոտության սկզբում։

loading...