Բազմիցս խոսել ենք մարմնի արտաքին ռեակցեաների մասին, թե որը ինչ հիվանդության նշան է։ Օրինակ ՝ ձեռքի թմրածությունը, աչքերի կարմրածությունը, գետկատեղի ցավը, պզուկներ մարմնի տարբեր հատվածներում և այլն։

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://utest.am/hy/search?Post%5Btitle%5D=%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6+%D5%A7

 

 

Այսօր կխոսենք կանաց մոտ մեջքի ցավի մասին։

Եթե ցավերը հազվադեպ են լինում և դրանք հաճախակի բնույթ չի կրում, ուրեմն այդքան էլ անհանգստանալու կարիք չկա։

 

 

Դա կարող է վկայել ֆիզիկական լարվածության, մկանների թուլության և նմանատիպ այլ խնդիրների մասին։ Եթե մեջքի ցավը հաճախակի բնույթ է կրում, մի քանի պատճառ կարող է ունենալ։

Յուրաքանչյուր մարդու, նույնիսկ երեխաների և անչափահասների մոտ կարող է առաջանալ մեջքի ցավ, սակայն կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել դրա զարգացման հավանականությունը:

Տարիք. մեջքի ցավն ավելի հաճախակի է հանդիպում տարիքն առնելիս՝ սկսած մոտ 30-40 տարեկանից:
Ֆիզիկական վարժանքների պակաս. մեջքի և որովայնի թույլ, չօգտագործված մկանները կարող են բարձրացնել մեջքի ցավի զարգացման ռիսկը:

 


Ավելցուկային քաշ. գիրությունը մեծացնում է մեջքի բեռնվածությունը: Հաշվե՛ք ձեր մարմնի զանգվածի գործակիցը՝ ճշտելու ձեր հասակին համապատասխանող լավագույն քաշը:
Հիվանդություններ. հոդաբորբի (արթրիտ) և քաղցկեղի որոշ տեսակներ կարող են նպաստել մեջքի ցավի առաջացմանը:
Ծանրության ոչ ճիշտ բարձրացում. ծանրություն բարձրացնելիս ոտքերի փոխարեն մեջքն օգտագործելը կարող է բերել մեջքի ցավի:
Հոգեբանական հիվանդություններ. դեպրեսիային և տագնապին հակված մարդկանց մոտ ավելի հավանական է, որ զարգանա մեջքի ցավ։ Տևական մեջքի ցավը կարող է առաջացնել հոգեբանական ընկճվածություն, իսկ մյուս կողմից, դեպրեսիան ինքը կարող է նպաստել ցանկացած գանգատի, այդ թվում՝ մեջքի ցավին ուղեկցող ինքնազգացողության վատացմանը: Սթրեսն իր հերթին կարող է բերել մեջքի մկանների լարվածության մեծացման, որն էլ ցավերի պատճառ դառնալ։
Ծխախոտի օգտագործում. ծխախոտի օգտագործումը բարձրացնում է մեջքի ցավի հաճախականությունը: Ծխախոտի օգտագործումը թուլացնում է մեջքի ամրությունն ապահովող հյուսվածքները՝ կրճատելով ողնաշարի արյունամատակարարումը և բարձրացնելով օստեոպորոզի ռիսկը: Մեկ այլ պատճառ է ծխողների շրջանում տարածված քրոնիկ հազը, որը կարող է բերել միջողնային սկավառակների ճողվածքի։
Հղիություն. օրեցօր մեծացող և ծանրացող պտուղ կրելը ինքնին նշանակում է ողնաշարի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Այլ նպաստող գործոններից են հղի կնոջ կեցվածքի փոփոխությունը և քաշի ավելացումը։
Որոշ դեղամիջոցներ. որոշ դեղերի, օրինակ՝ կորտիկոստերոիդների երկարաժամկետ օգտագործումը կարող է «թուլացնել» ոսկրերը, այդ թվում՝ ողնաշարը:

loading...