Ձվի մասին բազմիցս ենք խոսել ՝ նշելով օգտակար և վնասակար հատկությունների մասին։

 

 

Այսօր կխոսենք, թե Ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, երբ առավոտյան խաշած ձու ուտեք։

Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:

Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:

 

 

Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:

 

Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

 

Ձվերը հագեցնում են օրգանիզմը շատ ավելի լավ, քան միսը, կաթնամթերքը և առավել ևս բանջարեղենն ու հացահատիկները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելու դեպքում հագեցվածության զգացումն ավելի երկար է պահպանվում և մարդն օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա է օգտագործում, ինչն էլ նպաստում է նիհարելուն:

 

 

Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ պետք է լինի չափավոր: Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել ձվի գործածությունը, սակայն անհրաժեշտ է այն անպայման ներառել ամենօրյա սննդակարգի մեջ:

loading...