Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին կարելի է խոսել անվերջ: Սակայն կանդրադառնանք այն հատկություններին, որոնք ձեզ կստիպի ամսվա մեջ 2-3 անգամ ամենաքիչը խմել կոճապղպեղով թեյ։
Կոճապղպեղի արմատն ի վիճակի է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կանխել անոթների խցանումը: Դա կատարվում է կոճապղպեղի մեջ եղած գինգերոլ նյութի հաշվին: Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար սկսեք խմել կոճապղպեղով թեյը
Կոճապղպեղով թեյի գործածումը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Կոճապղպեղ օգտագործող մարդիկ առողջանում են ավելի արագ:
Վերջերս կատարված մի հետազոտություն ցույց է տվել, որ կոճապղպեղը ամրացնում է օրգանիզմի զգայնությունը ինսուլինի նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն ձեզ պաշտպանում է նաև շաքարային դիաբետից։
Սակայն թեյը հարկավոր է պատրաստել ճիշտ, որպեսզի իր օգտակարությունը պահպանի։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
1/3 գդալ աղացած կոճապղպեղին ՝
1 բաժակ ջուր,
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել 1 թեյի գդալ աղացած քրքում,
մեղր․ մեղրը ավելոցվում է, որպեսզի համը փոխի,
Պատրաստման եղանակը
Նախ փոքր կաթսայի մեջ եռացրեք ջուրը, ապա նրա մեջ ավելացրեք կոճապղպեղը և քրքումը։ Կրակը ցածրացրեք ու թեյը եփեք ևս 10 րոպե։
Քամեք ու լցրեք բաժակի մեջ։ Մեղրն ավելացրեք ըստ ճաշակի։