Բաղադրամասեր
200 գ թխվածքաբլիթներ,
100 գ կարագ,
4 հատ կիվի,
2 հատ բանան,
500 գ մածուն,
70 գ շաքարավազ,
1 ճ․ գ կիտրոնի հյութ,
20 գ ժելատին,
100 մլ եռացրած ջուր,
Զարդարելու համար ՝
2 հատ կիվի
40 գ նուշ
Պատրաստման եղանակը
Մանրացնել 200գ թխվածքաբլիթները
ավելացնել 100 գ հալած կարագ
խառնել մինչև միատարր զանգված ստանալը
լցնել ջեռոցի տարրայի մեջ, գդալով սեխմել և հավասարաչափ բաշխել
կտրատել 2 հատ բանան
դասավորեն ջեռոցի ամանի մեջ խմորի վրա
մաքրել կիվին և կտրատել կուբիկներով
լցնել թավայի մեջ և դնել կրակի վրա
ավելացնել 70 գ շաքարավազ
1ճ․գ կիտրոնի հյութ, լավ խառնել և թողնել մարմանդ կրակի վրա 2-3 րոպե
սառեցնել
ստացված զանգվածը ավելացնել սերուցքով լցրած տարրայի մեջ
ավելացնել ջրում հալած դոնդողը
20գ/100գ
խառնել բոլոր բաղադրիչները
ստացված զանգվածը լցնել բանանի շերտի վրա
գդալով հավասարաչափ բաշխել զանգվածը
դնել սառնարան 6 ժամով
ձևավորել կիվիով և մատուցել