Այս աղցանը հատուկ հավանության է առժանացել բազմաթիվ դիետոլոգների և սննդաբանների կողմից։ Այն ոչ միայն դիետիկ է, նաև շատ համեղ։ ԱՅն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 

0,5 կգ հավի կրքամիս,

250 գրամ պահծոյացված կանաչ ոլոռ,

2 հատ միջին չափի գազար,

2 ատամիկ սխտոր,

ուրց,

աղ,

սև պղպեղ,

ձիթապտղի ձեթ,

քամած մածուն

 

 

Պատրաստման եղանակը


Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել կորեական գազարի քերիչով:

Հավի միսը խաշել և կտրատել խորանարդիկներով:


Ոլոռը ջրքամել:


Մթերքները խառնել աղցանամանի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, աղը, սև պղպեղը,ուրցը, ձեթը և քամած մածունը: Բոլորը միասին խառնել, թողնել 15 րոպե, ապա մատուցել:

loading...