Կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, մոտ 80% ջուր և փոքր քանակությամբ ճարպեր։ Կարտոֆիլի սպիտակուցները պարունակում են ամինաթթուներ, այդ թվում՝ անփոխարինելի։

Այն վիտամին C- ի հրաշալի աղբյուր է։ 250-300 գրամ կարտոֆիլը բավարար է՝ այս վիտամինի անհրաժեշտ քանակը գրեթե ամբողջությամբ ապահովելու համար։ 

 

 

Մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում, ինչպիսին է դերմատիտը, կարտոֆիլը կարևոր դիրք է զբաղեցնում։ Այս հիվանդության բուժման դեպքում որպես հակաբորբոքային և բուժիչ միջոց՝ օգտագործվում է կարտոֆիլի հյութը։ Կարտոֆիլը կարող եք օգտագործել նաև որպես կոսմետիկ միջոց՝ դեմքի և ձեռքերի մաշկը սնուցելու համար։

 

Քանի որ կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, դրանք հեշտ են մարսվում: Նրանք, ովքեր չեն կարողանում մարսել ծանր սննդամթերքը, սակայն էներգիայի կարիք ունեն, կարող են օգտագործել կարտոֆիլ: Պետք է հիշել, որ երկար ժամանակ կարտոֆիլ օգտագործելը բարձրացնում է օրգանիզմի թթվայնությունը: Կարտոֆիլը պարունակում է նաև դիետիկ մանրաթել:

Կարտոֆիլի օգնությամբ կարող եք նաև կարգավորել արյան բարձր ճնշումը։ Արյան բարձր ճնշումն առաջանում է մի շարք պատճառներից` շաքարախտ, լարվածություն, մարսողական խնդիրներ, ոչ ճիշտ սննդակարգ: Եթե արյան բարձր ճնշման պատճառը լարվածությունն է և մարսողական խնդիրները, ապա կարտոֆիլն՝ իր մեջ պարունակվող վիտամիններ C-ով և B-ով, կօգնի իջեցնել արյան բարձր ճնշումը: Սակայն, եթե արյան բարձր ճնշման պատճառը շաքարախտն է, ապա պետք է խուսափել կարտոֆիլից: Շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի` կարտոֆիլն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում օրգանիզմում ինսուլինի գործունեությունը, որն էլ իր հերթին՝ իջեցնում է արյան ճնշումը: Արյան ճնշման և գլյուկոզայի մակարդակի միջև ուղիղ կապ կա, որի հետևանքով ինսուլինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը:

Կարտոֆիլը մի շարք խնդիրների դեմ։

 

Կարտոֆիլը հարուստ է էներգիայով և հեշտ է մարսվում: Նրանք, ովքեր տառապում են աղիների թուլությունից, կարող են սննդակարգում ներառել կարտոֆիլ: Չպետք է չարաշահել կարտոֆիլը, քանի որ օսլայի մեծ չափաբաժինը կարող է աղիների թուլության պատճառ հանդիսանալ:

 

 

Կարտոֆիլի մեջ առկա վիտամինները, կալցիումը և մագնեզիումն օգնում են մեղմացնել ռևմատիզմը. Կարող եք խմել խաշած կարտոֆիլի ջուրը: Սակայն պետք չէ չարաշահել այն, քանի որ կարտոֆիլի մեջ պարունակվող ածխաջրերը կարող են ավելացնել Ձեր քաշը, ինչն էլ հակացուցված է ռևմատիզմով հիվանդներին:

loading...