Գերմանացի հայտնի մաշկաբան ՝ Քերստին Լոմելը հայտնագործել է մի հրաշալի բաղադրատոմս, որի միջոցով կարող ենք ազատվել մազաթափությունից ՝ խթանելով մազերի աճը։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
50 մլ գերչակի յուղ,
20 մլ կոկոսի յուղ,
10 մլ խնկունու եթերային յուղ,
մի քանի կաթիլ լավանդայի եթերային յուղ
Պատրաստման եղանակը
Գերչակի յուղը լցրեք շշի մեջ: Գերչակի յուղը բավական խիտ յուղ է, հենց այդ պատճառով այն լուծելու համար անհրաժեշտ է կոկոսի յուղ ավելացնել:
Ապա ավելացրեք խնկունու եթերային յուղ:
Շշի կափարիչը ծածկեք և թափահարեք, որպեսզի յուղերը խառնվեն: Եթե ցանկանում եք, կարող եք մի քանի կաթիլ լավանդայի յուղ ավելացնել, և մազերի աճը խթանող շիճուկը պատրաստ է:
Օգտագործման եղանակը
Ստացված շիճուկից մի քանի կաթիլ քսեք գլխամաշկի պրոբլեմատիկ մասերին: Տարածեք շիճուկը մատների օգնությամբ և թողեք մնա մի քանի րոպե:
Շիճուկն օգտագործեք օրական 2-3 անգամ և արդեն երկու շաբաթ անց կնկատեք, թե որքան են մազերը երկարել և կամաց-կամաց վերացել մազաթափությունը