Այս բաղադրատոմսը utest.am կայքին տրամադրել հատուկ վրացտանից ժամանց խոհարար ՝ Կոբա Կեկեաշվիլին։ Ահա պատրաստման եղանակը ՝
Բաղադրամասեր
300 գ յուղոտ գառան մսին ՝
200 գրամ անյուղ հորթի միս,
500 գրամ ալյուր,
300 մլ ջուր,
100 գ խոզի ճարպ (խոհարարը նշեց, որ պարտադիր է ճարպ օգտագործելը, եթե ցանկանում եք հասնել լավագույն արդյունքի),
100 գ սող,
2-3 պճեղ սխտոր,
1,5 թեյի գդալ աղ,
մանրեցված չաման,
կարմիր չիլի պղպեղ,
համեմ
Պատրաստման եղանակը
Սկզբից աղալ հորթի միսը ճարպի հետ միասին։
Այնուհետև աղալ գառան միսը և լավ խառնել հորթի մսի հետ։
Ավելացնել մանրեցված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան ինչքան միսը կարող է ներծծել, չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին մոտավորապես 150 մլ ջուր։
Համեմունքները կարող եք ավելացնել ըստ ցանկության։ Կոբա Կեկեաշվիլին նշեց, որ ինքը միշտ շատ է համեմունքներ լցնում ճաշատեսակներին։
Խմորը պատրաստելու համար հարկավոր է ՝ ալյուր, աղ, 150 մլ ջուր։ Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։
Խոհարարը նշեց, որ լավ խինկալին կախված է թե քանի շերտից բախկացած կլինի խմորը․ Իդեալականը 20 շերտ։
Դրա համար խմորը պեքտ է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4x4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։
Ֆարշը պետք է նախապես սարգել, քանզի շերտերը վերջանցելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել այն պետք է հանել:Շերտի անկյուները իրար պետք է կպնեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։Ստացված պարկը պահել մի ձեռքում իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա որպեսզի առաջանա հարթ հատակ։Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստը այն է, որ խինկալիները չկպչեն իրար, կամ հատակին։
Եփել այնքան քանի դեռ խինկալիները դուրս չգան ջրի մակերես։ պահել 2-3 րոպե, արդյունքում մոտավորապես 9-10 րոպե
Մատուցելուց առաջ վրան լցնել մանրեցված պղպեղ։
Նյութը պատրաստեց utest.am-ը: