Բաղադրամասեր

1 լիտր յուղալի սերուցք (20 տոկոսից ոչ քիչ յուղայնությամբ),

կիտրոնի աղ,

մեկ գդալ եռացրած ջուր

մարլայի մեծ կտոր

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Սերուցքն անհրաժեշտ է լցնել կաթսայի մեջ եւ դնել կրակի վրա, սակայն չպետք է թողնել, որ այն եռա։

Այնուհետեւ մեկ լրիվ գդալ ջրի մեջ լուծում եք մեկ սուրճի գդալի չափով կիտրոնի աղն ու լցնում սերուցքի մեջ։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է խառնել ու տաքացնել եւս մի քանի րոպե։ 

Սերուցքը պետք է  կաթնաշոռի տեսք ստանա։ Եթե դա տեղի չի ունենում, ապա կարելի է մի քիչ էլ կիտրոնի աղ լցնել. հետեւաբար պետք է նաեւ ավելացնել եփելու ժամանակը եւ ուժեղացնել կրակը։

 

Այնուհետև պետք է մարլայով քամել ստացված զանգվածը։ Մարլայի երկու ծայրերը կապելուց հետո, այն պետք է կախել եւ թողնել մոտ երկու ժամ։ 

 

 

 Երկու ժամ անց մարլայի պարունակությունն արդեն կարելի է լցնել ամանի մեջ եւ դնել սառնարան։ Տասը ժամ հետո մասկարպոնե պանիրը պատրաստ կլինի։

loading...