Կովի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք փոքրիկ երեխայի օրգանիզմը ընդունակ չէ մարսելու:
Կովի կաթի մեջ չկան հատուկ ճարպեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի ճիշտ զարգացման համար: Փոխարենը՝ դրանք պարունակվում են կրծքի կաթում և երեխաների համար նախատեսված զանազան կաթնախառնուրդներում։
Բացի այդ՝ կովի կաթը հանգեցնում է հաստ աղիից արյան դուրսմղմանը անոթների միջոցով. սրա հետևանքով երեխաները աճի, զարգացման խնդիրներ, սակավարյունություն են ունենում: Մայրական և կովի կաթում պարունակվող երկաթի քանակը նույնն է, սակայն կա ձևի տարբերություն:
Մայրական կաթի մեջ պարունակվող երկաթը լիարժեք յուրացվում է երեխայի օրգանիզմի կողմից, իսկ կովի կաթինը՝ ոչ:
Կալցիումը չի ներծծվում, ինչը բերում է ռախիտ հիվանդության առաջացմանը։
loading...