Ցանկացած մարդ էլ երբեմն զգում է զգայունության կորուստ ոտքերի և ձեռքերի շրջանում, ինչը զուգորդվում է թույլ ծակոցներով ու այրոցի զգացումով։
Այդ երևույթն առաջանում է արյան շրջանառության ժամանակավոր դադարի պատճառով, և դրանից ազատվելու համար պետք է պարզապես շարժվել կամ փոխել դիրքը։ Ձեռքերի հաճախ թմրածությունը զուգորդվում է այս 2 հիվանդություններով, որոնք չպետք է աչքաթող անեք և շտապ դիմեք բժշկի օգնությանը։
Ձեռքերի թմրածության առաջին պատճառը ուղեղի արյան շրջանառության խանգարումն է։
Եթե ձեռքերի թմրածությունն ուղեկցվում է վերջույթների աշխատանքի խանգարմամբ, գիտակցության շփոթով, գլխացավով, խոսքի ու տեսողության խանգարմամբ, հարկավոր է անհապաղ շտապօգնություն զանգահարել։
Մյուս պատճառը, որ պետք է խոսենք կարպալ թունելի համախտանիշն է։ Դաստակային թունելի համախտանիշը հաճախ դիտվում է մարդկանց շրջանում, ում գործունեությունը կապված է ձեռքերի միալար աշխատանքի հետ՝ ծրագրավորողներ, դերձակներ, երաժիշտներ։ Մատների կրկնվող գործողությունների հետևանքով տեղի է ունենում ջլերի այտուցում։
Թունելի նյարդերը սեղմվում են, ինչի հետևանքով թմրածություն է զգացվում։ Հարկավոր է դիմել նյարդաբանի օգնությանը, քանի որ անհրաժեշտ միջոցառումներ ձեռք չառնելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ, ընդհուպ՝ մինչը ձեռքերի մկանների ատրոֆիա։