Խոսքը գնում է խատուտիկի թեյի մասին։
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով` ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ` վաղ գարնանը: Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը: Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորանոցում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35 %-ը: Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով` ծաղկման ընթացքում: Բույսը անհոտ է, դառը համով:
Թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ:
Իսկ ինչ վերաբերում է խատուտիկի թեյին, այն վաղուց հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Մեր նախնիները գերադասել են խմել այն ամեն օր՝ ավելացնելով այն իրենց սովորական սննդակարգին։
Կանադայի Վինձոր համալսարանի գիտնականները անկացրել են հետազոտություններ՝ տալով մասնակիցներին խատուտիկի արմատներից պատրաստված թեյ։ Արդյունքները պարզապես ապշեցրել են բոլորին։
Ջոն դի Կարլոն տառապում էր քաղցկեղով 3 տարի շարունակ։ Հետազոտությունների ընթացքում տղամարդը խմել է խատուտիկի թեյ և արդեն 4 ամիս անց նրա մոտ նկատվել է առաջընթաց։ ՍԱ իսկապես հրաշք թեյ է։