Վահանաձև գեղձն օրգանիզմում կարևոր գործառույթներ է կատարում, և նրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է էական վնաս հասցնել առողջությանը։ 

 

 

Վահանաձև գեղձն օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների վրա ազդող հորմոններն արտադրող գլխավոր «գործարանն» է. դրանցով են պայմանավորված մարմնի քաշը, տրամադրությունը, աշխատունակությունը, ինքնազգացողությունը և այլն:

 

Ընդ որում, մասնագետների դիտարկումների համաձայն, մարդիկ հաճախ են մոռանում այս գեղձի մասին ու հակված են իրենց թուլությունն ու անաշխատունակությունը կապել տարբեր հանգամանքների, ասենք` ժառանգականության հետ: Հիմնականում դա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար թանկ ժամանակը, քանի որ սխալմամբ կարծում են, թե ժառանգականությունից փախչելն անիմաստ է:

Իսկ հիմա եկեք պարզենք արդյոք խնդիրներ ունենք վահանձև գեղձի հետ։

 

Վահանագեղձի ֆունկցիան ստուգելու համար ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալը՝

Ջերմաչափը քնելուց առաջ դրեք ձեր կողքին: Սնդիկը պետք է 35 С°-ի վրա լինի:

Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք թևի տակ: Այն պետք է մնա սովորականից ավելի երկար՝ 10 րոպե:

Գրանցեք արդյունքը: Այս ջերմությունը կոչվում է «առավոտյան բազային ջերմություն»: Առողջ մարդու «առավոտյան բազային ջերմությունը» պետք է տատանվի 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում:

 

Ինչպե՞ս պարզել վահանագեղձի աշխատանքը՝ մարմնի ջերմության փոփոխության դեպքում:

Եթե մարմնի ջերմությունը տատանվում է 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում, ապա վահանագեղձը լավ վիճակում է:

 

Եթե առավոտյան մարմնի ջերմությունը 36,5 С°-ից ցածր է, ապա հիպոթիրեոզունեք: Սա նշանակում է, որ վահանագեղձն այնքան էլ ակտիվ չի գործում: Հավանաբար, այդ է պատճառը, որ հաճախակի հոգնածություն, դեպրեսիա եք զգում, հիվանդանում եք հարբուխով և հիշողության խնդիրներ ունեք: Որոշ դեպքերում գրանցվում է նաև մազաթափություն:

Եթե մարմնի առավոտյան ջերմությունը 36,8 С°-ից բարձր է, ապա հիպերթիրեոզունեք: Այս դեպքում վահանագեղձը գերակտիվ է գործում: Հավանաբար օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցեսներ են ընթանում:

 

 

Հիշեք, որ առավել հստակ արդյունքների համար ջերմությունը պետք է չափել երեք անգամ՝ երեք տարբեր օրերի:

Եթե ջերմային խախտումները կրկնվեն երեք օրերի ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

 
loading...