Ներկայացնում ենք մի քանի ապացուցված պնդում, նրանց համար ովքեր ամեն օր սուրճ են խմում։ Տեսեք ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ է ամեն անգամ սուրճ խմելուց հետո։
Հարվարդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ և կանայք, որոնք օրվա ընթացքում խմել են 2-4 բաժակ սուրճ, ունեցել են ինքնասպանություն գործելու 50%-ով ավելի ցածր ռիսկ՝ համեմատած այն մարդկանց, որոնք ընդհանրապես սուրճ չեն օգտագործում։
Բացի դրանից՝ սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, նույնիսկ ավելի շատ, քան մրգերն ու բանջարեղենները՝ միասին վերցրած։ Այն պարունակում է սնուցող նյութեր, B1, B2, B3, B5 վիտամիններ, ինչպես նաև՝ կալիում և մանգան։
Քաղցկեղի ազգային ինստիտուտի հրապարակած հանդեսում ասվում է, որ ըստ հետազոտությունների՝ տարեց մարդիկ, որոնք օրվա ընթացքում խմել են 4 կամ ավելի բաժակ սուրճ, ունեցել են մաշկի քաղցկեղի առաջացման 20% ցածր ռիսկայնություն։ Դա նրանից է, որ սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆիտոքիմիական նյութեր։
Կոֆեինը բնական եղանակով մեծացնում է օրգանիզմի էներգետիկ մակարդակը և կարգավորում է նյութափոխանակությունը։ Էֆեկտը կարճաժամկետ է, բայց քանի դեռ շարունակվում է, էներգիայի պակաս չեք զգա։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մարզվելուց հետո մեկ բաժակ սուրճ խմած մարզիկների դիմադրողականությունը բարձրացել է 66%-ով։ Սուրճն օգնել է վերականգնել մարզումների ընթացքում կորցրած էներգիան։