10-15 րոպե տաք ջրով լոգանք ընդունելն անքան էլ լավ գաղափար չէ, որքան կարող է թվալ։ Այդ կերպ մաշկից մաքրում եք պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով այն կարող է չորանալ։ Բացառված չէ նաև բշտիկների առաջացումը։
Եթե լոգարանից դուրս գալուց հետո մաշկը կարմիր է, նշանակում է՝ շատ տաք ջրով եք լոգանք ընդունում։ Սրա արդյունքում մաշկը գրգռվում է, կարող է նաև մաշկային հիվանդություն առաջանալ՝ էկզեմա։
Եթե մաշկը շատ զգայուն է, շատ հաճախ լոգանք ընդունելը հակացուցված է։ Չի կարելի նաև ճիլոպն օգտագործելիս շատ ուժ գործադրել։ Եթե մաշկը չոր է, նախապատվություն տվեք pH-ով լվացող միջոցներին։ Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի լոգանք ընդունել։
Եթե մաշկը թեփոտվել է, գրգռվածություն է նկատվում, սա կարող է հաճախակի լոգանք ընդունելու հետևանք լինել։ Դա կարող է մաշկի ջրազրկման կամ բնական հավասարակշռության խախտման հետևանք լինել, իսկ դրանք նպաստում են բակտերիաների բազմացմանը։