Առավոտյան արթնանալուն պես հարկավոր է 1 գավաթ տաք ջուր խմենք։ Իսկ ահա գիշերը նույնպես։ Երբ պատրաստվում ենք քնելու, նույնպես պետք է 1 բաժակ տաք ջուր խմենք։ Պատճառները շատ են, սակայն կառանձնացնենք հիմնական խթանները։

 

 

Առավոտյան տաք ջուր խմելով ՝ լավացնում ենք արյան շրջանառությունը, որը չափազանց կարևոր է մկանների ու նյարդային համակարգերի առողջ աշխատանքի համար: Բացի այդ, այն նպաստում է նյարդային համակարգի առողջությանն ու քայքայում դրա շուրջ ձևավորված ճարպը:

 

Տաք ջուրը հատկապես օգտակար է մարսողության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո սառը ջուր խմելը բարդացնում է սննդի մեջ առկա ճարպերի ճեղքման կամ մարսման գործընթացը:


Արդյունքում աղիների ներքին պատերին կարող են ճարպային նստվածքներ հավաքվել, որն էլ իր հերթին կարող է աղիքային քաղցկեղի պատճառ դառնալ: Ինչևէ, եթե սառը ջուրը փոխարինես տաքով, դու կարող ես խուսափել այս խնդրից: Եվ հատկապես այդ գործոնը արդյունք կունենա քնելուց առաջ տաք ջուր խմելով։

 

 

Մարսողության մասին խոսելիս պետք է նաև նշել, որ տաք ջուրը օգնում է աղիների կանոնավոր աշխատանքին ու կանխարգելում և ազատում ցավից: Ջրազրկությունը կարող է քրոնիկ փորկապության պատճառ դառնալ, իսկ տաք ջրի կանոնավոր օգտագործումը կազատի այդ խնդիրներից: Ընդհանրապես խորհուրդ է տվում ամեն առավոտ արթանանալով` դատարկ ստամոքսին մեկ բաժակ տաք կամ գոլ ջուր խմել: Այն կմաքրի աղիներն ու կփափկեցնի դրանք` նպաստելով աղիների հանգիստ աշխատանքին:

Եվ ամենակարևոր պատճառներից է նաև քաշի պակասեցումը։ Տաք ջուրը հալեցնում է ավելորդ ճարպային հանգույցները։ 

loading...