Ամեն առավոտ արթնանալիս խմեք մեկ բաժակ տաք կիտրոնաջուր, քանի որ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում, որն էլ և օգնում է օրգանիզմին պայքարել մրսածության հիվանդությունների դեմ, իսկ կալիումը կարգավորում է ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորում է արյան զարկերակային ճնշումը:
Կիտրոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, հարբուխի կանխարգելման հրաշալի միջոց է։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է սրտամկանը, խորհուրդ է տրվում օգտագործել աթերոսկլերոզի դեպքում։
Լավ է ազդում գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է կարգավորել քունը։
Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում է թթվայնության նվազմանը, լավացնում է լյարդի աշխատանքը, օգնում է օրգանիզմից դուրս հանել խարաններն ու թունավոր նյութերը, օգնում է լուծել փորկապության խնդիրը։
Կիտրոնն օժտված է միզամուղ ազդեցությամբ, նպաստում է միզապարկի և երիկամային քարերի տարրալուծմանը։
Հղիության ընթացքում կարող է օգնել հաղթահարել տոքսիկոզը։
Իսկ ինչ վերաբերում է կիտրոնաջրին ՝ ապացուցված է, որ ընդամենը մի քանի կաթիլ կիտրոն ջրի մեջ ավելացնելն ու խմելը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը և լավացնում է մարսողությունը, այլև օրգանիզմը սնում է նրա նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններով և հանքանյութերով: Իր տեսակի մեջ այս էներգետիկ ըմպելիքը շատ օգտակար է:
Տաք կիտրոնաջուր պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ տաք ջրին խառնել կես կիտրոնի հյութ:
Խմել առավոտյան, քաղցած փորին՝ առանց լրացուցիչ հավելումների: