Շատերի հետ է պատահում, որ ընթրիքին պատրաստվածն ավելանում է և այդ սնունդն օգտագործվում է նաև պատրաստման հաջորդ օրը: Սակայն կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ թարմ վիճակում։
Դրանց թվում է դասվում բրինձը։ Խոսենք այն մասին, թե ինչու չպետք է նախորդ օրվա պատրաստած բրինձը ուտել։
Հում բրինձը բազմաթիվ վնասակար բակտերիաներ է պարունակում, որոնց մեծ մասը վերանում է պատրաստելու ընթացքում:
Սակայն, մասնագետները հավատացնում են, որ մեծ է հավանականությունը, որ նախորդ օրվա պատարստված բրնձում վնասակար բակտերիաները կսկսեն բազմանալ մեծ թափով:
Ահա սա է պատճառը, որ ոչ թարմ եփած բրինձը հաճախ փորլուծության և փսխումների պատճառ է դռանում ու վնասում մասրողական համակարգին:
loading...