Բաղադրամասեր

Ալյուր 1,5 բաժակ,

Թթվասեր 2 ճ.գ.,

Կեֆիր 150 մլ,

Մարգարին 50 գ.,

Աղ 1 պտղունց,

Սոդա 0,5 թ.գ.,

Շաքարավազ 1 թ.գ.

 

 

 

Պատրաստման եղանակը

Խառնեք կեֆիրը և թթվասերը, ավելացրեք աղն ու սոդան։ Թողեք մի քանի րոպե, մինչև որ սոդան սկսի փրփրել, հետո ավելացրեք շաքարը և փափկած մարգարինը։

 

 

Ավելացրեք մաղած ալյուրը և փափուկ խմոր հունցեք։ Խմորը տարածեք ջեռոցի ամանի մեջ, որի վրա կարագ է քսված։

 

Այս խմորով պիցցան իսկապես շատ համեղ կստացվի։

 

 

Կարող եք այն լցենոլ ինչպես սնկով, զեյթունով, պանրով, այնպես էլ ՝ ապխտած կամ աղացած մսով, երշիկով, լոլիկով ․․․

loading...