Սիրով ձեզ եմ ներկայացնում մի բաղադրատոմս, որը ինձ տրամադրել է հորաքույրս։ Նա համարվում էր լավագույնը այս գործում։ Ահա երկար տարիների բաղադրատոմսը ՝ 

 

Բաղադրամասեր

0,5 լ կաթին ՝ 

ընդամենը 2 ճ/գ շաքարավազ,

2 հատ միջին չափի ձու,

125 գ կարագ (կարող եք մարգարին էլ օգտագործել, բայց ես գերադասում եմ կարագ),

նաև հարկավոր է ՝

500 մլ տաք ջուր,

1,5 թ/գ աղ,

10 գ թթխմոր,

ալյուր,

վանիլին

 

 

Պատրաստման եղանակը

Կաթը խառնեք ջրի հետ և մի փոքր տաքացրեք: Տաք կաթին ավելացրեք շաքարավազը և թթխմորը:

Այդ ամենը խառնեք և թողեք 15-20 րոպե։

Ավելացրեք ձուն, այնուհետև ավելացրեք աղն ու վանիլինը։ Ստացված զանգվածը հարկավոր է լավ խառնել։

Սկսեք աստիճանաբար ավելացնել ալյուրը և կրկին լավ խառնեք:

 

Թանձր մասսան լցրեք ամանի մեջ: Խմորը պետք է միջին լինի՝ ո՛չ շատ թույլ, ո՛չ շատ թանձր:

Խմորը փակեք և թողեք տաք վայրում, որպեսզի 1-1,5 ժամ հանգստանա: Այն երկու անգամ կմեծանա: 

Բացեք խմորը և փքաբլիթի տեսք տվեք։

Թավան տաքացրեք, ավելացրեք ձիթայուղը։

Փքաբլիթները երկու կողմից տապակեք: Դրանք պետք է ունենան ոսկեգույն տեսք: Տապակելուց հետո տեղադրեք սննդային թղթի վրա։ Վերջում վրան կարող եք շաքարի փոշի ցանել։

loading...