Բաղադրամասեր
1 կգ տավարի մսին ՝
250 գր խոզի սալ,
3 գլուխ միջին չափի սոխ,
կարմիր պղպեղ,
կանաչ սոխ,
մաղադանոս,
համեմ,
սամիթ,
աղ
Պատրաստման եղանակը
Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ:
Այս բաղադրատոմսով կարող եք թե կրակի վրա պատրաստել, թե ջեռոցում։ Ես նախընտրում եմ ջեռոցը։
Պատեք թավան ձիթայուղով։ Մսին քյաբաբի տեսք տվեք և դրեք ջեռոցը։
Մատուցեք սոխով, կանաչիով և կարագով։
loading...