Բաղադրամասեր
1 կգ տավարի մսին ՝
սպիտակաձավար - 2 ճ/գդ,
սև թեյ - 2 հատ,
ջուր - 250 մլ,
չերրի լոլիկ - 5 հատ,
կանաչ սոխ - մի քանի ճյուղ,
սոխ - 1 գլուխ,
սխտոր - 1 պճեղ,
հաց - 2 կտոր,
մաղադանոս,
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը:
250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա:
Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը:
Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ:
Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:
loading...