Այս բաղադրատոմսը առաջինը չինաստանում են պատրաստել և մեծ հավանումների է արժանացել։ Այն օգտագործում են Աշխարհի լավագույն ռեստորաններում։ Այս գաղտնի բաղադրատոմսը Utest.am - ը հրապարակում է և մեծ նվեր է մատուցուն բոլոր նրանց, ովքեր սեր ունեն խոհանոցի հետ։

հավի փափկամիս - 500 գր,

սոյայի սոուս - 3 ճ/գդ,

բուսայուղ - 1 ճ/գդ,

գինու քացախ - 1 ճ/գդ,

սխտոր - 1-2 պճեղ,

աղ, սև պղպեղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

 

Հավի փափկամիսը համաչափ շերտերով կտրատում ենք:

 

Մսի կտորները դնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում սոյայի սոուսը, բուսայուղը, քացախը (կամ կիտրոնահյութը), ճզմած սխտորը և աղ ու պղպեղ ենք ավելացնում: Գդալով լավ խառնում ենք ու 60 րոպե կամ ավելի երկար թողնում, որ մարինացվի:

Վերցնում ենք 20 սմ երկարությամբ փայտիկները և մսի կտորները ծակելով անցկացնում ենք վրան: Հետո պտտում ենք առանցքի շուրջը:

Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացնում: Փայտիկները դնում ենք թավայի մեջ և 2-3 րոպե տապակում միջինից ուժեղ կրակի վրա: Շրջում ենք, տապակում ևս 2-3 րոպե, որպեսզի բոլոր կողմերին ախորժելի կեղև առաջանա:

Հետո կրակը թուլացնում ենք, կափարիչը ծածկում ու 5-6 րոպե եփում մինչ պատրաստ լինելը:

loading...