Ներկայացնում ենք մի ապուրի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ նիհարել, ազատվել առողջական այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ՝ մարսողական և նյութափոխանակության խանգարումները։ Այն նաև հիանալի դեղամիջոց է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Իսկ համը անմահական է։ Այն այսօրվա բաղադրատոմսն է և խորհուրդ ենք տալիս այսօր հենց այս ապուրը պատրաստեք։

Բաղադրամասեր

 

4 հատ գազար,

2 հատ միջին չափի խնձոր,

1  հատ սոխ,

Կես բաժակ ոսպ,

Կես թ/գ կտրատած թարմ կոճապղպեղ,

Կես թ/գ աղացած սև պղպեղ,

Կես թ/գ աղացած քիմիոն,

4 բաժակ ջուր,

1 թ/գ աղ,

բուսական յուղ,

թթվասեր

 

Պատրաստման եղանակը

 

Մեծ տարայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Ավելացրեք կտրատած գազարը, սոխը, խնձորը և 10 րոպե տապակեք։

Ավելացրեք ոսպը և համեմունքները, լցրեք բուսական արգանակը։ Հասցրեք եռման և եփեք 30 րոպե։ Ապուրը հանեք կրակից և մի փոքր սառեցրեք։

Բլենդերի բաժակի մեջ լցրեք ապուրը և հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը։ Ապա կրկին եռացրեք՝ ավելացնելով արգանակը։

 

loading...