Բաղադրատոմս՝
150 գ ալյուր
350 գ շաքարավազ
4 հատ ձու
70 գ կակաո
50 մլ եռացրած ջուր
50 մլ ձեթ
8 գ փխրեցուցիչ
2 տուփ վանիլ
մի պտղունց աղ
500 գ կաթնաշոռ
400 մլ սերուցք
150 մլ կաթ
15 գ դոնդող
մեկ կիտրոնի կեղև և հյութ

Պատրաստման եղանակը՝

Տարրայի մեջ լցնել 4 ձվի դեղնուց
Հարել
Մաս առ մաս ավելացնել 50 մլ եռացրած ջուրը
Հարել այնքան քանի դեռ ծավալը կմեծանա 2 անգամ
Ավելացնել 1 տուփ վանիլային շաքարավազ և 170գ շաքարավազ
Հարել այնքան, մինչև դեղնուցները կսպիտակեն
Առանձին տարրայի մեջ հարել 4 ձվի սպիտակուցները
1 պտղունց աղի հետ
Այնուհետև ավելացնել 30 գ շաքարավազ
Հարել մինչև պինդ զանգված ստանալը
Ստացված զանգվածը քիչ քիչ ավելացնել դեղնուցների վրա և դանդաղ խառնել
150 գ ալյուրը խառնել փխրեցուցիչի և 50 գ կակաո հետ
ստացված զանգվածը ավելացնել դեղնուցներով զանգվածի վրա
լավ խառնել բոլոր բաղադրիչները մինչև միտարր զանգված ստանալը
վրան ավելանցել 50 մլ ձեթ և լավ խառնել
ստացված զանգվածը լցնել ջեռոցի տարրայի մեջ և թխել
40 րոպե 180 աստիճանում
ստացված բիսկվիտը բաժանել 2 շերտի
ստացված շերտերից մեկը կտրատել կլորներ ինչպես նկարում է


կարող եք օգտագործել տարբեր չափսերի ափսեներ
հաչիրի օգնությամբ խառնել
500 գ կաթնաշոռ
1 տուփ վանիլային շաքարավազ
100 գ շաքարավազ
կիտրոնի կեղև
կիտրոնի հյութ
ստացված զանգվածի վրա ավելացնել 150 մլ կաթ և 15 գ դոնդող
և դանդաղ խառնել
առանձին տարրայի մեջ լավ հարել 400 մլ սերուցքները
50 գ շաքարավազի հետ մինչև պինդ զանգված ստանալը
քիչ քիչ ավելացնել կաթնաշոռային խառնուրդի վրա և խառնել հարիչով
կրեմը լցնել խմորի շերտի վրա և վրան դնել նախապես կտրատած կլորները


ազատ տարածություններում նույնպես լցնել կրեմը և պատել ողջ շերտը կրեմով
կրկնել պրոցեդուրան ևս մեկ անգամ
տորթը ամբողջովին պատել կրեմով
դնել սառնարան մինիմում 6 ժամ
ձևավորել շախմատի նման և ձեր տորթը պատրաստ է
բարի ախորժակ

 

loading...