Ժենգյալով հաց պատրաստելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Մեր առաջարկած բաղադրատոմսը ամենհամեղն է ստացում և ամենահեշտն է։ Այսպիսով ՝ 

Բաղադրամասեր

Թրթնջուկ,

Կանաչ սոխ,

Կանաչ սխտոր,

Համեմ,

Կյըռնանջուկ (գառան ականջ),

Ճռճռուկ,

Եղինջ,

Նանա,

Ծտապաշար,

Սըմսըմոկ,

Տըմտըմոկ

Այս բոլոր բաղադիչներն էլ կրող եք գտնել սուպերմարկետներում կամ համեմունքների և կանաչեղենների խանութներում։

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Այդ բոլորը կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ բիբար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու:

Խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):

Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:

 

Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

 

 

Թխել մոտ 15 րոպե: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:

loading...